ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը, Արսեն Խառատյանը փակագծեր է բացում
«Վերջին ավելի քան 10 օրերի ընթացքում Սորոսին կապված «Բաց հասարակություն հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի դիմաց Նարեկ Մալյանի եւՎԵՏՕ շարժման նախաձեռնությամբ իրականացված հրապարակային ակցիան տվեց իր արդյունքը»,-այս մասին նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում.
«Արձագանքելով հիշյալ ակցիային՝ հիմնադրամի կառկառուն ներկայացուցիչներից Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Իր ոճով «Բաց հասարակություն հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի կողմից կատարված պաշտոնական հայտարարության տպավորություն ստեղծող այս գրառումը 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած «թավշյա իշխանափոխության» էական էության, Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի ու նաեւ ներքաղաքական կյանքում առաջիկա զարգացումների հետ կապված մի շարք հետաքրքիր բացահայտումներ է կատարում:
Արսեն Խառատյանը «Վտանգավոր լռություն» խորագրով գրառման մեջ անդրադառնալով ՎԵՏՕ-ի իրականացրած ակցիայի հանդեպ լռությանը՝ քննադատության սլաքն ուղղում է «նախկինում հիմնադրամի հետ համագործակցություն ունեցած կամ այնտեղ աշխատած, իսկ այժմ պետական համակարգի տարբեր օղակներում հայտնված գործընկերներին»` ակամայից բացահայտելով ներկա իշխանությունների կառույցներում կարեւոր պաշտոններ զբաղեցնող պաշտոնատարների խոշոր մասի ակունքները, ինչն իր հերթին պարզում է 2018 թվականի «թավշյա իշխանափոխության» էությունը:
Արսեն Խառատյանն իր գրառման մեջ նախկին գործընկերներին մեղադրում է այն հարցում, որ լռում են Սորոսի հետ ասոցացվելու մտավախությունից: Հայաստանում ի՞նչ գործունեությամբ է զբաղված «Բաց հասարակություն հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակը, որի հետ ասոցացվելուց խուսափում են Հայաստանի ներկա իշխանությունները: Արսեն Խառատյանն իր գրառման վերջին նախադասության մեջ կողմնակիորեն հանդես գալով «Բաց հասարակություն հիմնադրամների» անունից` ընդգծում է, որ փորձում են վերացնել Մարտի 1-ի հետևանքները: Ի՞նչ կապ գոյություն ունի «Բաց հասարակություն հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի եւ Մարտի 1-ի իրադարձությունների միջեւ, որի հետեւանքների վերացմամբ են զբաղված գրասենյակի աշխատակիցները: Այս նախադասությունն ընթերցելուց հետո՝ չեմ կարծում այլևս որևէ մեկի մոտ կարող է կասկած առաջանալ այն հարցում, թե որտեղից է ակունք առնում Ռոբերտ Քոչարյանի դեմ գործն ու ովքեր են կանգնած դրա կուլիսներում: Բայց մինչև Մարտի 1-ին անցնելն Արսեն Խառատյանն իր գրառման մեջ ազդարարում է Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկա հնարավոր զարգացումների մասին: Մեջբերում կատարելով գերմանացի լյութերական Մարտին Նիեմոլլերի 1946 թվականի հայտնի խոստովանությունից` Արսեն Խառատյանը ներկա իշխանություններին հիշեցնում է, որ լռությունը շարունակվելու դեպքում գալու է նաև նրանց հեռանալու պահը, ու այդ ժամանակ պաշտպանության որևէ ակնկալիք չպիտի ունենան:
ՎԵՏՕ շարժման վերջին օրերի ակցիային հաջորդած հիշյալ գրառումը միևնույն ժամանակ երևան է հանում մի պարզ ճշմարտություն: Պայքարում արդյունքի կարելի է հանգել ոչ թե Ֆեյսբուքում ծվարած, լայքերի հույսով անիմաստ գրառումներ կատարելով, այլ նույնիսկ փոքրաթիվ, սակայն հրապարակային քայլեր ձեռնարկելով»:

Աղբյուրը՝ iravunk.com