Հայ Արիական Միաբանության հայտարարությունը
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ի սկզբանե դեմ է եղել հայ-թուրքական կոչված (իրականում՝ Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն) արձանագրությունների ստորագրմանը եւ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կամ չեն ստորագրվում արձանագրությունները, կամ ստորագրվում են հայկական կողմի պահանջատիրական նախապայմաններով:
Մենք մասնակցել ենք նաեւ այդ արձանագրություններին «Ո՛չ» ասող ուժերի համատեղ պայքարին, որոնցից որոշները նույնիսկ կողմ են եղել արձանագրությունների փոփոխման (ոչ թե նախապայմաններ առաջադրելու) տարբերակին, սակայն ՀԱՄ-ը այստեղ էլ մնացել է իր սկզբունքային դիրքորոշմանը:
Ուստի՝ Հայ Արիական Միաբանության կառույցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իշխող քաղաքական ուժերի հայտարարությունները՝ հիշյալ արձանագրությունների գործընթացը «սառեցնելու» մասին:
Կարեւորում ենք նաեւ, որ ՀՀ նախագահն իր հայաստանյան եւ սփյուռքյան ելույթներում, նաեւ միջազգային հանդիպումների ժամանակ հստակորեն տարանջատել է Արցախ-ԼՂՀ-ի եւ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները հայ-թուրքական կոչված արձանագրությունների գործընթացից:
Այս օրերին հետեւելով ՀՀ նախագահի, իշխող քաղաքական ուժերի եւ ընդդիմադիր ու այլ կազմակերպությունների հաղորդագրություններին եւ մեկնաբանություններին, նկատում ենք հաստատակամություն՝ հայկական կողմի ապրիլի 22-ի (մինչեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը) դիրքորոշումը ամրապնդելու առումով:
Այս ամենը գնահատելով ըստ արժանավույն, այնուամենայնիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ ենք անում «հետ կանչել» այդ արձանագրությունների տակ դրած հայկական կողմի ստորագրությունը եւ միջազգային հանրությանը հիմնավոր պատճառներ ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն սահմանները պարզապես բացելու եւ միջազգային նպատակներով օգտագործելու համար: Վստահ ենք՝ այսօր դրա հիմքերը կան:
Իսկ հայ-թուրքական իրական հարաբերությունները պետք է միանշանակ ձեւավորվեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման եւ Հայոց հայրենիքի վերատիրման նախապայմաններով:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ