Քաղաքական

20.09.2019 19:50

Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Կկուն անընդհատ բույնը փոխում է՝ մտածելով, թե վատ հոտը բույնից է եւ ոչ թե իրենից։ Այսօր ոմանք հայտնվել են նույն կկվի վիճակում։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` իրեն ուղղված հայտարարությանը։

Հիշեցնենք, օրերս տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե «Ինքը Գլխավոր դատախազի կարգավիճակից երևի վեր է ածվել ակտիվ աջակցողի կարգավիճակի, երևի ինչ-որ մասնակցություն ունի, աջակցում է նախաքննությանը: Համոզված եմ, որովհետև իր պաշտոնն այնպիսին էր, որ այդ պաշտոնյան պետք է շատ բան պարտադրեր նախաքննական մարմնին, որպեսզի նրանք իրականացնեին բացահայտում, այլ ոչ թե կոծկում»:

«ԿԿուն անընդհատ բույնը փոխում է՝ մտածելով, թե վատ հոտը բույնից է եւ ոչ թե իրենից։ Այսօր ոմանք հայտնվել են նույն կկվի վիճակում։ Վատ չէր լինի, որ նրանք, նախքան խոսելը հետադարձ հայացք գցեն իրենց անցած ուղուն եւ իրենց արշինով իրենց չափեն»,-ասաց Աղվան Հովսեփյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։