Քաղաքական

20.09.2019 19:24

Դատարանը թույլատրել է Սեյրան Օհանյանին բուժման նպատակով բացակայել երկրից

Դատարանը թույլատրել է Սեյրան Օհանյանին բուժման նպատակով բացակայել երկրից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Ադիբեկյանը բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը և թույլատրել Օհանյանին որոշ ժամանակով բացակայել Հայաստանից բուժման նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանական մյուս կողմերը միացան այս միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն չի առարկել միջնորդությանը:

Դատարանը, լսելով կողմերին, որոշել է թույլատրել Սեյրան Օհանյանին բացակայել երկրից:

Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։