Քաղաքական

20.09.2019 19:15

Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել Հայկական երկաթուղու շահագործումը

Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել Հայկական երկաթուղու շահագործումը

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր կազմակերպության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այս ամենն ընկերությունը կապում է դուստր ձեռնարկության նկատմամբ «Հայաստանում ձեռնարկված ճնշումներով»։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական RTVi լրատվական կայքին։

Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության նկատմամբ 7 քրեական գործ են հարուցել Հայաստանում, և դրանից բացի, վերցրել են բոլոր արխիվները, ինչը դժվարացնում է երկաթուղային ընկերության բնականոն գործունեությունը։ Ընկերությունում, ըստ աղբյուրի, համարում են, որ սրանք Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներ են իրենց նկատմամբ։

Ընկերության նման մտադրություններն ընդհանուր առմամբ հաստատել է նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալը։

«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել. 10 տարիների բոլոր փաստաթղթերն առգրավվել են, չհաստատված մեղադրանքներ են ներկայացվել, և ոչ մի երաշխիք չի տրվել»,-լրատվամիջոցի հարցմանը պատասխանել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը։

Մոսկվան ներկայումս իրավական տարբերակներ է փնտրում հայկական երկաթուղին շահագործելու համաձայնագիրը խզելու համար։

Աղբյուրը՝ shantnews.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։