Լրահոս

20.09.2019 15:55


Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից

Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից (գտնվում է գիտակից վիճակում):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը