ԵԽԽՎ 20 պատգամավոր դեմ է ԼՂ–ում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
ԵԽԽՎ-ի 20 անդամ ստորագրել է N 439 հայտարարության տակ, որտեղ մասնավորապես ասվում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումն այն կարևորագույն հարցերից է, որոնք ԵԽ-ն ձգտում է կարգավորել։ 2005թ. 1416 բանաձևն ընդունելով՝ ԵԽԽՎ-ն ցույց է տվել, որ այդ հարցին լուրջ է վերաբերվում։ Հայտարարության մեջ նշված է, որ, այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում անօրինական գործողություններ, որոնք խորացնում են անվստահությունը կողմերի միջև և խոչընդոտում հակամարտության կարգավորման առաջխաղացմանը։ Այդպիսի գործողություններից է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությւոնների անցկացումը։
Ներքոստորագրյալները հորդորում են ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից և Հայաստանին կոչ են անում կանխել կարգավորման գործընթացին վնաս հասցնող նախաձեռնությունները։
Հայտարարության տակ ստորագրել են Դիաս Տեխերա Արկադիոն (Իսպանիա), Ջիարետա Պաոլոն (Իտալիա), Ռաֆայել Հուսեյնովը (Ադրբեջան), Եվգենի Սուսլովը (Ուկրաինա) և ուրիշներ։