Լրահոս

28.04.2010 11:00


Բակիևին մահապատի՞ժ է սպառնում

Բակիևին մահապատի՞ժ է սպառնում

Ապրիլի 27-ին Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիևին հեռակա ներկայացրել է մասայական սպանություններ կազմակերպելու մեղադրանք։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ժամանակավոր կառավարության փոխնախագահ Ազիմբեկ Բեկնազարովը։ Նրա խոսքերով, Բակիևին հնարավոր է նաև ներկայացվի «պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք»։  Ըստ «Gazeta.ru»-ի, Ղրղզստանի քրեական օրեսգրքում «մասայական սպանություն» հասկացություն չկա, սակայն երկու կամ ավելի անձանց սպանությունը պատժվում է 12-ից մինչև 20 տարի ազատազրկմամբ՝ ունեցվածքի բռնագրավմամբ, կամ մահապատժով։

Այս խորագրի վերջին նյութերը