Քաղաքական

20.09.2019 13:13

«Պասերով» խաղ. Էդմոն Մարուքյանի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են․ «Իրատես»

«Պասերով» խաղ. Էդմոն Մարուքյանի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Լուսավոր Հայաստանի» և Նիկոլ Փաշինյանի միջև պայմանավորվածություն կա «պասերով» խաղալու։ Էդմոնի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են` Արման Բաբաջանյանին «հրաժեշտ» տալու, մանդատը հետ վերցնելուց մինչև ուժային կառույցների ղեկավարների մասին օրինագիծ:

Ինքն ու իր «լումինատոր» (լուսավորիչ) կոչվող թիմը ձևավորում են կեղծ` մի քանի գլխանի ընդդիմադիր հիդրա` հօգուտ և ի շահ Նիկոլ Փաշինյանի։ Հարցը մնում է բաց` ինչպես է հաջողացնում ԱՄՆ-ի դեսպանատան «հաճախորդ» կիրովականցի Էդմոնը և՛ նախորդ իշխանությանը «այցելել», և՛ նոր իշխանությանը, վերջերս էլ՝ Գագիկ Ծառուկյանին, որ, բան է, եթե պառլամենտական վերադասավորություններով քաղաքական թնջուկը լուծվի, Ծառուկյանը՝ վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ դառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։