Աշխարհ

20.09.2019 19:49


Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes-ի վարկածով

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes-ի վարկածով

Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes ամերիկյան հրատարակության վարկածով:

Նրա վաստակը կազմել Է 150 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Ուեսթին հաջողվել Է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մղել Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել Է Yeezy մարզակոշիկները:

Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) երկրորդ դիրքն Է զբաղեցրել՝ վաստակելով 81 մլն դոլար:

Երրորդ հորիզոնականում Դրեյքն Է՝ 75 մլն դոլարով:

Թոփ 10-ում տեղ են գտել նաև հիփ-հոփ կատարողներ Դիդին (70 մլն դոլար), Թրևիս Սքոթը (58 միլիոն), Էմինեմը (50 միլիոն), DJ Khaled-ը (40 միլիոն), Քենդրիք Լամարը (38,5 միլիոն ), Միգոսը (36 միլիոն) և Դոնալդ Գլովերը, որը հայտնի Է նաև Childish Gambino մականունով:Նա վաստակել Է 35 մլն դոլար:

Առավել բարձր վարձատրվող առաջին 20 ռեփերները միագումար վաստակել են 860 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի:

2018 թվականի թոփը 76,5 մլն դոլարով գլխավորել Էր Ջեյ-Զին:

Այս խորագրի վերջին նյութերը