Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման չի դնի
Ինչպես հաղորդում է «1news.az»-ը, Ադրբեջան-Իսրայել միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Եվդա Աբրամովը Միլի մեջլիսի նիստի ժամանակ հայտարարել է, թե Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման չի դնի։
-Մենք համոզված ենք, որ, ինչպես երկուսուկես տարի առաջ, այս անգամ էլ այդ հարցը Կնեսետի օրակարգում չի ընդգրկվի,-ընդգծել է նա։
Նրա խոսքերով՝ չորեքշաբթի Կնեսետը պարզապես քննարկելու է այն հարցը, թե Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկի՞ խորհրդարանի օրակարգում, թե՞ ոչ։
-Ես անձամբ կթռչեմ Իսրայել՝ մասնակցելու Իսրայելի խորհրդարանականների հետ այդ քննարկմանը,-ասել է Եվդա Աբրամովը։
Ընդգծենք, որ ադրբեջանցի պատգամավոր Ագիլ Աբասը խորհրդարանի պատգամավորներին առաջարկել է «Իսրայելի խորհրդարանականներին զգուշացում ուղարկել, որ Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ընդունումը վնաս կհասցնի ադրբեջանաիսրայելյան հարբերություններին»։