Իմքայլականները ցանկանում են խմբագրել լրագրողների հարցերը․ «Իրատես»
«Լրագրողներին դասեր տվողներն ասես քիչ էին (Մարիամ Փաշինյանի ականջը կանչի), ավելացավ ևս մեկ պաշտոնյա՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
«Մենք երևի քննարկենք այս ձևաչափի արդյունավետությունը, արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կա»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամին նման միտք արտահայտեց պատգամավորը, որն իր երկու գործընկերների հետ լրագրողների հարցերի տարափին գուցե դժվարությամբ էր դիմակայում: Իհարկե, հեշտ է խոսել մի ամբողջ խմբակցության անունից, բայց եթե մանդատ ես վերցրել, պետք է գիտակցես նաև՝ հանրային հետաքրքրության շրջանակներում և ուշադրության կենտրոնում ես լինելու, «չար» ու «նախանձ» լրագրողներն էլ իրենց հարցերով հանգիստ չեն տալու:
Պետք է ոչ թե մուննաթ գալ լրագրողների վրա ու հորդորել՝ ով ինչ հարց տա ու ինչպես կառուցի իր հրապարակումը, այլ ուղղակի առավել պատրաստված լինել, զսպվածություն ու հարգանք ցուցաբերել իրենց մասնագիտական պարտքը կատարողների հանդեպ:
Խորհրդարանական հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ներկայացել էին չպատրաստված, մտքերը միմյանց դժվարությամբ կապող, հարցերին ուղղակի, առանց հիմնավորումների պատասխանող պատգամավորներ, ինչն էլ, բնական է, չվրիպեց լրագրողների աչքից:
Պատգամավոր Գրիգորյանին, ըստ երևույթին, դուր չեկավ իմ գործընկերոջ դիտարկումը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ խորհրդարանի աշխատանքից, ու նա որոշեց սաստել ներկաներին՝ ասելով, թե ճեպազրույցների ձևաչափը ԱԺ քառօրյայի օրակարգում քննարկված հարցերն ամփոփելու համար է, հետևաբար՝ հարկ կա վերանայելու հարցուպատասխանի ձևաչափը:
Գրիգորյանի ասածը բուռն արձագանք գտավ լրագրողների շրջանում, հակադարձումը եղավ բոլորի կողմից և շատ չոր, ինչից հետո նա, փոխելով հռետորաբանությունը, նշեց՝ ոչ թե պահանջում, այլ հորդորում, խնդրում է հարցերը կոնկրետացնել խորհրդարանի աշխատանքների շրջանակում:
Անկախ հանգամանքից՝ պատգամավորը պահանջում է, խնդրում, թե հորդորում, գոնե մենք քաջածանոթ ենք խորհրդարանում աշխատելու թե՛ գրված ու չգրված կանոններին, թե՛ ճեպազրույցների ձևաչափին: Ժողովրդավարության, թափանցիկության ու նոր մշակույթի կրող լինելու մասին գիշերուզօր թմբկահարող իշխանությունները պետք է որ կաշկանդված չլինեն լրագրողների ամենատարբեր հարցադրումներից՝ անկախ հանդիպման ձևաչափից ու հարցերի քանակից:
Իսկ եթե անգամ կան այնպիսի հարցեր, որոնց պաշտոնյաները չեն ուզում կամ չեն կարող պատասխանել, ապա բոլորվին ամոթ չէ ասել՝ այդ հարցին պատասխանել չեմ կարող կամ չեմ ուզում: Խորհրդարանական ճեպազրույցների ձևաչափը իմքայլականները փոխել չեն կարող, այլ հարց է՝ մեկ էլ հանկարծ խելքներին չփչի ճեպազրույցների նպատակահարմարությունն առհասարակ հարցականի տակ դնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: