ԼՂ հակամարտության կարգավորման գործում հնարավոր է Նազարբաևի մասնակցությունը
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավարի մասնակցությունը։
Այդ մասին հաղորդել է «Ղազախստան-լուրեր» տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությանը։
«Սաուդաբաևը զրուցակիցների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վիճակն ու հեռանկարները և անկեղծ շահագրգռություն է արտահայտել ուժերի հզորացման ու իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։