Կոմայից հետո Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել. բժիշկը լավ նշան է համարում դա
Բժիշկները կարողացել են զգալիորեն փոքրացնել դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի գլխուղեղի այտուցը և դուրս բերել դեղորայքային կոմայից։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
Զավորոտնյուկի փիար տնօրեն Մարինա Պոտապովան ասել է, որ դերասանուհու գիտակցությունը վերադարձել է երեկ երեկոյան։
Այս պահին նա թերապևտիկ բաժնի հիվանդասենյակում է, բժիշկները շարունակում են անհրաժեշտ թերապիան։
Զավորոտնյուկի վիճակի մասին խոսել է բժիշկ, գիտությունների թեկնածու Ալեքսանդր Բրատիկը։ Նա ասել է, որ եթե դերասանուհին գիտակցության է եկել, դա լավ նշան է։
«Ուրեմն հնարավոր է ազդել ուռուցքի և ընդհանուր վիճակի վրա, պայմաններ ստեղծել, որ մարդն ապրի»,–ասել է նա «Երեկոյան Մոսկվա» կայքին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդանոցում է. նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։
Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։
Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։
Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։
Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։
Կոմայից հետո Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել. բժիշկը լավ նշան է համարում դա
Բժիշկները կարողացել են զգալիորեն փոքրացնել դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի գլխուղեղի այտուցը և դուրս բերել դեղորայքային կոմայից։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
Զավորոտնյուկի փիար տնօրեն Մարինա Պոտապովան ասել է, որ դերասանուհու գիտակցությունը վերադարձել է երեկ երեկոյան։
Այս պահին նա թերապևտիկ բաժնի հիվանդասենյակում է, բժիշկները շարունակում են անհրաժեշտ թերապիան։
Զավորոտնյուկի վիճակի մասին խոսել է բժիշկ, գիտությունների թեկնածու Ալեքսանդր Բրատիկը։ Նա ասել է, որ եթե դերասանուհին գիտակցության է եկել, դա լավ նշան է։
«Ուրեմն հնարավոր է ազդել ուռուցքի և ընդհանուր վիճակի վրա, պայմաններ ստեղծել, որ մարդն ապրի»,–ասել է նա «Երեկոյան Մոսկվա» կայքին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդանոցում է. նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։
Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։
Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։
Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am