Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի ընտանեկան նոր լուսանկարները հիացրել են շատերին
Արմեն Ջիգարխանյան և Տատյանա Վլասովա` վերամիավորված երջանիկ ընտանիքի լուսանկարը Instagram–ի իր էջում զետեղել է Տատյանայի որդին` Ստեփանը։
«Ավելացնելու բան չկա։ Հասկանալի է`կես դար ամուր կառուցածը ոտքով չի փլուզվի, այն պատահական մարդկանց կողմից»,–այսպես է մակագրել իր լուսանկարը մոր և խորթ հոր վերամիավորումից ուրախացած Ստեփանը։
Լուսանկարը բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել. «Ձեր մայրը արժանի կին է. իմաստնության օրինակ», «Առանց մեկնաբանության...առողջություն ձեր ծնողներին» և այսպես շարունակ։
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը դերասանուհի Տատյանա Վլասովայից բաժանվել էր 2015թ. սեպտեմբերին: Դրանից անմիջապես հետո մամուլում հայտնվեց Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայի հետ հարցազրույցը, որում կինը պատմել էր Արմեն Ջիգարխանյանի հետ հարաբերությունների մասին:
2017 թվականի հոկտեմբերին լրատվամիջոցները սկսեցին քննարկել Ջիգարխանյանի ու Վիտալինայի բաժանման թեման, որը հանգուցալուծվեց 2018 թվականի նոյեմբերին, երբ նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am