Լրահոս

28.04.2010 08:42


Փոփոխություններ ՕԵԿ-ում

Տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց.

1. «Օրինաց Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի կայացրած որոշման համաձայն  ԱԺ պատգամավոր, ՕԵ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ վայր է դնում պատգամավորական իր մանդատը'համաձայն իր դիմումի:  Նրան փոխարինելու կգա ՕԵԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը ներկայացնող' Գագիկ Բաղդասարյանը:

2. ՕԵԿ քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ կուսակցությունը ստեղծել է տնտեսական վերլուծական, ռազմավարական  կենտրոն, որի ղեկավար է ընտրվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն' Գագիկ Մակարյանը:

                                             ՕԵԿ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը