Տնտեսական

19.09.2019 15:26


Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ

Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ

Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ։ Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման համաձայն, նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:

Տեղեկացնենք, որ նախագծում նշված չէ, թե խոսքը որ տարածքների, ինչ սարքավորումների ձեռք բերման մասին։ Ըստ նախագծի՝ դրանք հույժ գաղտնի գնումներ են։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը