Քաղաքական

19.09.2019 15:11

Եթե կարողանա հասնել ՍԴ դատավորների հրաժարականին, նախարար կնշանակվի․ «Փաստ»

Եթե կարողանա հասնել ՍԴ դատավորների հրաժարականին, նախարար կնշանակվի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վլադիմիր Վարդանյանը Նիկոլ Փաշինյանից հանձնարարություն է ստացել այնպես անել, որ ՍԴ դատավորները հրաժարական տան: Եվ եթե այս գործը նրան հաջողվի գլուխ բերել, Փաշինյանը Վարդանյանին Արդարադատության նախարարի պաշտոնն է խոստացել:

Համաձայն մամուլում եղած տեղեկությունների, Արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնի հավակնորդների ցանկում է եւ Վարդանյանը, հասկանալով իր սա նախարար դառնալու իր միակ շանս է, արշավ է սկսել իր նախկին գործընկերների դեմ:

Թերթը գրել է, որ Վարդանյանը 2003 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում եւ հաճախակի ուղեկցել է Գագիկ Հարությունյանին արտասահմանյան այցերի ժամանակ: 2018թ.-ի ապրիլից մինչեւ պատգամավոր դառնալը, Հրայր Թովմասյանի օրոք, Վլադիմիր Վարդանյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

«ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Վարդանյանը կոնֆլիկտներ է ունեցել բոլոր դատավորների ու աշխատակազմի հետ, նույնիսկ իր համար տհաճ որոշ միջադեպեր են եղել Կիմ Բալայանի եւ Ֆելիքս Թոխյանի հետ: Ի վերջո, օգտագործելով Արարատ Միրզոյանի հետ մտերմությունը, Վլադիմիր Վարդանյանը դարձավ պատգամավոր՝ հանգրվանելով «Իմ քայլ» խմբակցությունում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։