Քաղաքական

19.09.2019 14:50

«Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը». Իգոր Կորոտչենկո․ «168 Ժամ»

«Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը». Իգոր Կորոտչենկո․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․«Տպավորություն է, որ Ռուսաստանը մեծ զգուշավորությամբ է հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում: Հայաստանը՝ որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, երբեք Ռուսաստանի կողմից չի ենթարկվել որևէ կասկածի, իսկ ներկայումս՝ Փաշինյանի օրոք, Ռուսաստանում շատերն են մտահոգված հետևում իրադարձություններին՝ կադրային քաղաքականությանը, քաղաքական հետապնդումներին, Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս Ռուսաստանի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ: Անկասկած, մենք այդ ամենը տեսնում ենք, և դա վատ է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների համար:

Պաշտպանության նախարարությունների միջև աշխատանքն արդյունավետ է, այդ ոլորտում ամեն բան նորմալ է, մենք բազա ունենք Հայաստանում, այն կարևոր է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում լավ են զարգանում, բայց քաղաքական մակարդակում Մոսկվայում Փաշինյանին ու իր Կառավարությանը որոշակի զգուշավորությամբ են դիտարկում»,-այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ, որոնք նա արեց վերջին ամիսների ընթացքում, մեղմ ասած, ոչ բարեկամական են Ռուսաստանի հանդեպ: «Ի դեպ, նշեմ, որ քաղաքական մակարդակում ոչ ոք մեզ մոտ՝ ո՛չ Պուտինը, ո՛չ Մեդվեդևը, իրեն թույլ չի տվել հանրային քննադատության ենթարկել Հայաստանին, որևէ մեկը: Իսկ մենք տեսնում ենք, որ Փաշինյանն իր հարցազրույցում մեկնաբանություններ է անում, որոնք, մեղմ ասած, կարելի է գնահատել նաև հակառուսական. թաքնված հակառուսական ենթատեքստ դրանցում կա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Ն. Փաշինյանի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն որոշելու այն. «Ուստի հայ ժողովուրդն էլ կորոշի և կգնահատի նրա գործունեությունը, կորոշի նրա քաղաքական ճակատագիրը, քանի որ, ինչպես ամբոխով եկավ իշխանության, իսկ հետո, կներեք, եթե արդյունքներ չլինեն, նույն մարդիկ նոր ղեկավար կցանկանան ունենալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։