Զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել (տեսանյութ)
Վաղը՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության շենքի մոտ կհավաքվեն Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։
168.am-ի հետ զրույցում «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ հոգաբարձուների խորհուրդը, որը ստեղծվել է 2017 թվականին, բազմիցս բարձրաձայնել է զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները։
«Հոգաբարձուների խորհրդի ընդհանուր դրույթների կանոնադրության համաձայն՝ գումարը տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք ընկել են հակառակորդի գնդակից, հաշվի չեն նստում պոլիգոններում, ավտովթարից և այլ պայմաններում զոհված ընտանիքների հետ։ Բազմիցս ասել ենք, որ մեր երեխաները գին չունեն, նրանք մեզ համար անգին են, միշտ աշխատել եմ զոհվածների մայրերին, զոհվածների ընտանիքներին հանդարտեցնել ու ասել, որ մեր որդիներն իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի, ուստի երբեք ֆինանսական ակնկալիք չենք ունենա։ Բայց եկավ այն պահը, որ մեր մայրերը վրդովվեցին և ասացին, որ համակարգող խորհուրդը պետք է հայտարարություն անի, քանի որ խորհուրդը չի աշխատում, որովհետև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և Կառավարությունը չեն աջակցում»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ դիմում են ուղարկել Կառավարություն, սակայն մինչև օրս որևէ պատասխան չեն ստացել։
Ցավակցելով 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ Մ. Խաչատրյանը հիշեցրեց, որ Կառավարությունը նրանց 30 մլն դրամ է հատկացրել, ուստի այսօր ստիպված է Կառավարությանը հիշեցնել, որ կա զոհվածների 5646 ընտանիք, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում։
«Ինչո՞ւ փողոցային բանավեճի, աթոռակռվի ժամանակ զոհվածների ընտանիքներին տրամադրում են 30 մլն դրամ, իսկ Արցախյան շարժման օրվանից մինչև օրս զոհվածների ընտանիքներին՝ անտեսում։ Հասկանում եմ, որ ժողովրդի աշխատող հատվածը 1000 դրամ փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պետք է հիմնադրամի դրույթներն այնպես փոխեին, որ բոլորին գումար հատկացվեր։ Մամուլի ասուլիսին վարչապետը հայտարարեց, որ ունենք 602.000 աշխատող, եթե նրանցից յուրաքանչյուրն ամսական 1000 դրամ փոխանցում է հիմնադրամին, ապա հիմնադրամի գումարը պետք է ավելանա։ Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի հավասարության սանդղակով զոհվածների ընտանիքներին նույնպես գումար հատկացնեն։ Վարչապետն ասում է, որ փողի խնդիր չունենք, այսքան ժամանակ որևէ Կառավարություն չի հայտարարել, որ փողի խնդիր չունենք, ուստի ակնկալում ենք, որ մեր զոհվածների ընտանիքներին նույնպես կտան 30 մլն դրամ»,-ընդգծեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ, եթե Կառավարությունն իրենց դիմումին հստակ պատասխան չտա, ապա հացադուլ և գործադուլ են սկսելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։