Փաշինյանը չունի համապատասխան թիմ Արցախյան խնդրի լուծման համար. իրավապաշտպան (տեսանյութ)
«Մենք մտել ենք մի այնպիսի ժամանակահատված, որտեղ մենք Արցախյան հարցում անորոշության այն աստիճանն ունենք, որը չենք ունեցել երբևէ: Անորոշությունը գալիս է բոլոր դեպքերում մի կետից այն է ՀՀ իշխանությունները կարծես չեն կողմնորոշվել մինչև վերջ թե որն է այդ խնդրի իրենց տեսլականը»,-լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորման իշխանությունների դիրքորոշմանը:
Ըստ իրավապաշտպանի իշխանություններն իրենց հակասում են՝ ասելով, թե Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանին, այնուհետև Արցախում օգտագործում են միացում տեսլականը:
«Ով է գործող վարչապետի արտաքին հարցերում խորհրդրականը, ոչ ոք չգիտի: Ես կարծում եմ Հայաստանում լուրջ չեն վերաբերվում թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի ուղերձներին, վերլուծաբաններին: Եվ կոչ եմ անում լուրջ վերաբերվել այդ ուղերձներին»,-ասաց Ալավերդյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։