Քաղաքական

18.09.2019 20:31


Մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է. Հովհաննիսյանը՝ հրաժարականների մասին

Մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է. Հովհաննիսյանը՝ հրաժարականների մասին

Իմ համոզմամբ՝ Հայաստանը մտել է շոկային զարգացումների տրամաբանության մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախգծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հնարավոր հրաժարականին։

«Կայուն, կանխատեսելի զարգացումների տրամաբանությունը, որն այնքան անհրաժեշտ էր մեր երկրին և անհրաժեշտ էր՝ 2018-ի ահռելի հանրային սպասումների իրականացման համար, ցավոք, պարտվեց շոկային տրամաբանությանը։ Անկանխատեսելիության գործոնը դարձել է համակարգաստեղծ գործոն։ Սա փուլ է, որով բոլորս ցավոք, անցնելու ենք։ Ես արդեն չեմ տեսնում դրանից խուսափելու հնարավորությունը։ Եվ հրաժարականները, պաշտոնանկությունները ամենակարևորը չեն լինելու։ Գուցե հասարակությանը հետաքրքիր են այդ մակերեսի թեմաները, բայց շոկերը լինելու են խորքային։ Երկրի կենսագործունեության ամբողջական համակարգեր կարող են խափանվել։ Սա մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է»,-նշեց Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ այս պայմաններում հանրության և իշխանության գիտակից շրջանակների հիմնական խնդիրն է՝ առաջիկա սոլիդ իշխանության ուրվագծման աշխատանքը. «Պետք է լինի համատեղ ջանքերով սոլիդ իշխանություն»։

Այս խորագրի վերջին նյութերը