Սպառնում էին ԱԱԾ-ն օգտագործել մեր դեմ․ «Սանիթեք»-ի տնօրեն (տեսանյութ)
Շուրջ 1.5 տարի Երևանում աղբահանությունը լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Քաղաքապետարանը նշում է՝ սանմաքրում իրականացնող ընկերությունը պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները: «Սանիթեք» ընկերությունն էլ իր հերթին է նշում՝ ապահովված չեն իրենց գործունեության համար անհրաժեշտ պայմանները: Օրերս քաղաքապետարանը հայտարարեց՝ մի քանի օր է՝ «Սանիթեք» ընկերությունը քաղաքում ընդհանրապես չի իրականացնում աղբահանություն, ընկերությունն էլ պատասխանում է՝ քաղաքապետարանը չի վճարել 330 մլն դրամ, որի հետևանքով էլ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Ստեղծված իրավիճակի շուրջ Tert.am-ը տեսակապի միջոցով զրուցել է «Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ:
-Պարոն Թավիլ, տեղյա՞կ եք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության աղբամանների կողքին տեղադրված «Սանիթեքի» աղբամանները շրջված են, ի՞նչ եք կարծում այս մասին:
-Այո՛, ես քաջատեղյակ եմ, որ մեր աղբամանները շրջված են, և դա իսկապես ցավալի է: Դա դրսևորումն է այն բանի, թե ինչպես է քաղաքապետարանն ամիսներ շարունակ վարվում մեզ հետ: Մենք զարմացած չենք, դա արտացոլում է քաղաքապետարանի վերաբերմունքը մեր հանդեպ:
-«Սանիթեքի» աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ նշելով, որ քաղաքապետարանը չի վճարել «Սանիթեք»-ին հատկացվող գումարը, ինչի հետևանքով աշխատակիցները չեն ստացել աշխատավարձերը: Սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով փոխանցել է «Սանիթեքի» հասանելիք 3 միլիարդ դրամից քիչ ավելի գումարը՝ բացառությամբ 9 % տուգանքների։ Աշխատակիցների աշխատավարձերը գոյանում են այդ 9 տոկոսի՞ց:
-Նախևառաջ, 2014-ի դեկտեմբերի 1-ից՝ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից, մենք միշտ ճիշտ ժամանակին ենք մեր աշխատակիցների աշխատավարձերը վճարել: Իհարկե, եղել են ուշացումներ` կապված արձակուրդային վճարների հետ, սակայն մինչև անցյալ ամիս, երբ քաղաքապետարանն առգրավեց ավելի քան 330 մլն դրամ, աշխատավարձերը մշտապես ժամանակին են տրվել։ Նշեմ, որ քաղաքապետարանը 2015-ի օգոստոսից մինչև վերջերս մատուցած ծառայությունների համար մերժել է ընդունել մեր ուղարկած հաշիվ-ապրանքագրերը: Քաղաքապետարանը փորձում է շատ անօրինական խաղ խաղալ հանրության առաջ՝ ասելով, որ մեզնից առգրավել են միայն 9 %-ը, սակայն ընկերության ֆինանսական մենեջմենթն այդպես չի իրականացվում: Պարոն Մարությանը շատ լավ գիտի, թե որ օրերին ենք մենք աշխատավարձեր վճարում, թե ինչ այլ ծախսեր ենք անում: Ինչ վերաբերում է 9 տոկոսին, դա շատ մեծ գումար է կազմում: Մենք դեռ չենք խոսում հուլիսի աշխատավարձերի մասին, մենք միայն խոսում ենք օգոստոսի աշխատավարձերի մասին:
-Ըստ քաղաքապետարանի, արդեն 10 օր է՝ «Սանիթեք»-ը չի իրականացնում սանմաքրում, մինչդեռ քաղաքապետարանը ընդլայնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության հաստիքացուցակը և հորդորում է «Սանիթեք»-ի աշխատակիցներին աշխատանքի անցնել այնտեղ: Ի վերջո, այս իրավիճակի հանգուցալուծումն ի՞նչ է լինելու: Արդյո՞ք վտանգված է Հայաստանում «Սանիթեք»-ի գործունեությունը:
-Առաջին հերթին, քաղաքապետարանը մինչ օրս «Սանիթեք»-ից ավելի քան 1 միլիոն դոլար է առգրավել, ինչպես նաև հաշիվ-ապրանքագրերն ու կանխիկ գումարը: Եվ հետո նրանք առգրավում են այս մեծ գումարը: Ի՞նչ են կարծում քաղաքապետը և քաղաքապետարանը, ինչպե՞ս մենք պետք է աշխատենք: Ինչպե՞ս են նրանք պատկերացնում մեր աշխատանքը, եթե առգրավում են այն ամենն, ինչ մենք ունենք: Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներին ընկերությունից տանելուն, դա նոր չի սկսվել: Մենք նույնիսկ 4-5 ամիս առաջ նամակ ենք ուղարկել Հայկ Մարությանին՝ ասելով, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավարը և շատ մարդիկ քաղաքապետարանում մեր աշխատակիցների հետ գաղտնի կերպով քննարկում են աշխատանքից ազատվելու և նրանց մեզանից տանելու հարցը: Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում, միայն վերջին երեք շաբաթվա պատմություն չէ, նրանք դրան պատրաստվել են վերջին 6-7 ամսում, նրանք օգտագործել են մեզ վերջին 6-7 ամսում: Եվ դա շարունակվում է մինչև հիմա: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ապագային Հայաստանում, կասեմ ձեզ, որ մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք: Մեր հայեցակարգը շատ պարզ է, և իհարկե, մենք պատրաստվում ենք օգտագործել ցանկացած օրինական գործիք, որն ունենք՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ասպարեզում: Հավելեմ, որ շատ ցնցված եմ, թե ինչպես է քաղաքապետարանը աշխատացնում 36 մեքենա ողջ Երևանում ու դարձյալ մեծ քանակով աղբ ենք տեսնում քաղաքում: Այժմ ցանկանում եմ հարցն ուղղել քաղաքապետարանին՝ ո՞վ է վատ կատարում աշխատանքը, քաղաքապետարա՞նը, թե՞ «Սանիթեքը»:
-Նախկինում՝ ոչ, այժմ ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա միտումնավոր է արվել: Կրկին հիշեցնեմ, որ քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ պայմանագրի չեղարկումը քաղաքական որոշում է, սա կոչվում է օտարում/սեփականազրկում: Եվ երբ բազմաթիվ կառավարական պաշտոնյաներ ասում են, որ կոռուպցիոն սխեմաներ կան «Սանիթեք»-ում և որ ես կապ ունեմ նախկին կառավարության հետ և նման բաներ, նրանք այդ մասին խոսում են արդեն մեկուկես տարի, կցանկանայի տեսնել որևէ փաստաթուղթ, որևէ ապացույց, որ մեզ մոտ կոռուպցիա կա: Այս ամենը սուտ է և մանիպուլյացիա է՝ ուղղված հանրության դեմ:
-«Սանիթեք»-ը պարբերաբար սպառնում է արբիտրաժային դատարան դիմելով: Ի՞նչ եք պատրաստվում անել, դիմելու՞ եք արբիտրաժային դատարան:
-Ամեն ինչ ընթացքի մեջ է, մեր փաստաբանական թիմերը լրջորեն աշխատում են այս ուղղությամբ տեղական և միջազգային հարթակներում: Մենք նախապատրաստական փուլում ենք: Չեմ կարող շատ մանրամասներ հայտնել այս թեմայով, հասկանում եք՝ գաղտնի է, սակայն կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթացքի մեջ է:
-«Սանիթեք»-ին պատկանող մեքենաներ կան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հատուկ պահպանվող տարածքում: Ի՞նչ պատճառով են այդ մեքենաները ՊԵԿ-ում և որքա՞ն ժամանակ է՝ այնտեղ են: Մամուլն, օրինակ, գրեց, որ դա Դավիթ Անանյանի ու Հայկ Մարությանի պայմանավորվածության արդյունքում է:
-Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ պայմանավորվածություններ ունեն այդ մարդիկ միմյանց հետ, դա ինձ չի հետաքրքրում, սակայն կարող եմ ասել, որ այո, դա ևս մեկ գործիք է, որը քաղաքապետարանն օգտագործում է «Սանիթեք»-ի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև «Սանիթեք»-ին ամեն կերպ վնաս հասցնելու համար: Սա բազմաթիվ գործիքներից մեկն է, որ նրանք օգտագործել են և շարունակում են օգտագործել մեր դեմ:
-Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ «Սանիթեք»-ը խուսափել է հարկերից՝ պետբյուջե չփոխանցելով ավելի քան կես միլիարդ դրամ: Դուք նշում եք, որ 4 տարի առաջ դիմել եք կառավարությանը ԱԱՀ վճարելուց ազատվելու համար և դրական պատասխան եք ստացել, ընդ որում՝ մի քանի անգամ: Ինչո՞ւ այս հարցն այսօր դարձյալ գլուխ բարձրացրեց:
-Ես իսկապես չգիտեմ: Գիտե՞ք ինչն է զարմանալի ինձ համար՝ այն, որ հարկերից ազատման վերաբերյալ թե՛ նախորդ կառավարության և թե՛ այս կառավարության հետ մենք նույն պաշտոնական նամակագրությունն ենք վարել: Մենք ստացել ենք միևնույն դրական պատասխանը: Սակայն այդ ամենից հետո այդ հարցը հանկարծակիորեն գլուխ բարձրացրեց: Ես չգիտեմ: Կարծում եմ՝ սա կրկին ևս մեկ գործիք է «Սանիթեք»-ի վրա ճնշում գործադրելու համար: Մենք կսպասենք դատարանի որոշմանը: Շատ հանգիստ ենք այս առումով:
-Վերջին մեկ տարում որևէ կառույցի՝ իրավական և այլ պատկան մարմնի կողմից «Սանիթեք»-ում ստուգումներ արվե՞լ են, թե՞ ճնշումներ կան ընկերության նկատմամբ:
-Մենք բազմաթիվ ճնշումների ենք ենթարկվում թե՛ Պետական եկամուտների կոմիտեի, թե՛ քաղաքապետարանի, թե Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի՝ Պետական վերահսկողական ծառայության կողմից: Նրանք նույնպես ստուգումներ են արել մեկ տարի առաջ: Սա «Սանիթեքի» հետ պատահած միջադեպերից մեկ է: Ի դեպ, 2 ամիս առաջ մեր իրավաբանները հանդիպել են քաղաքապետարանի աշխատակիցների հետ, և պաշտոնյաներից մեկը պարզորոշ ասել և սպառնացել է, որ Ազգային անվտանգության ծառայությանը կօգտագործի «Սանիթեք»-ի դեմ: Այնպես որ, շարունակական ճնշումներ են գործադրվում «Սանիթեքի» դեմ: Եվ ինչպես ասում են՝ «այն մարդը, որը սխալ բան չի արել, վախենալու ոչինչ չունի»:
-Հայկ Մարությանը նշել է, որ «Սանիթեք» ընկերությունը աղբահանության գործը ձախողել է, իսկ ձախողման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ ընկերությունը լավ չի տիրապետում ոլորտին: Դուք բազմիցս եք նշել, որ նման իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում չկան պատշաճ աղբավայրեր, վառում են աղբամանները, այնտեղ են լցվում շինաղբը և այլն: Արդյո՞ք այս ռիսկերը նախապես հաշվի չեն առնվել:
-Նախևառաջ կցանկանայի հիշեցնել պարոն Մարությանին, որ «Սանիթեքը» հիանալի աշխատանք է կատարել իր գործունեության առաջին 3.5 տարում: Պատասխանելով պարոն Մարությանի ասածին՝ կցանկանայի հարցնել նրան, թե նոր աղբամաններից որքա՞նն են վնասվել նրա օրոք և ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում նոր բեռնատարներն աղբավայրերում: Եվ ինչո՞ւ նա հաշվի չի առել դրանք նոր բեռնատարներ գնելուց առաջ: Երկու օր առաջ լուրերով տեսանք, որ նոր աղբամաններից մեկն ամբողջովին ավերվել էր: Մշտապես դավադրություններ են կազմակերպվում և մարդիկ սաբոտաժ են իրականացնում: Մի խոսքով՝ պարոն Մարությանին հաջողություն եմ մաղթում:

-Ստեղծված իրավիճակում քաղաքապետարանի քայլերը միտումնավոր համարո՞ւմ եք: