Աշխարհ

18.09.2019 20:55


94-ամյա տատիկը դաջվածք է արել մահացած ամուսնու հիշատակին

94-ամյա տատիկը դաջվածք է արել մահացած ամուսնու հիշատակին

Անգլիայի Ուորիքշիրի կոմսության Քենիլվորթ քաղաքի տարեց բնակչուհին դաստակին դաջել Է որդու և մահացած ամուսնու անուն-ազգանվան սկզբնատառերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

94-ամյա Հիլդա Վեսթը ժամանել Է տեղի դաջվածքների ստուդիա և խնդրել որևիցե առանձնահատուկ բան դաջել հանգուցյալ ամուսնու՝ Էռնեստի հիշատակին: Ուղևորությունը կազմակերպելուն նրան օգնել Էին ծերանոցի հիվանդապահուհիները: Նա պատմել Է, որ ամուսինը, որի հետ ապրել Է 70 տարի, մահացել Է հինգ տարի առաջ: «Ես միշտ երազել եմ դաջվածքի մասին,- խոսովանել Է տատիկը:- Ես մտածեցի, որ հիանալի կլինի դաջել Էռնեստի և որդուս՝ Դավիթի անվան-ազգանվան սկզբնատառերը»: «Ամուսնուս ծննդյան օրը սեպտեմբերի 14-ին Է: Ես այնպես Էի ցանկանում նրա համար ինչ-որ առանձնահատուկ բան անել,-հավելում Է Վեսթը:- Ես նրան շատ եմ սիրում»: Ստուդիայի սեփականատեր Մեթի Գարդներն իր հանգստի օրն անձամբ Է արել դաջվածքը, ընդ որում՝ անվճար: «Ամեն օր չԷ, որ մոտդ 94-ամյա հաճախորդուհի Է գալիս»,-ընդգծել Է Գարդները:

Այս խորագրի վերջին նյութերը