Քաղաքական

18.09.2019 15:45


Երազելը շատ լավ բան է, թող երազի. Դավիթ Տոնոյանը պատասխանում է Ադրբեջանի ՊՆ–ին

Երազելը շատ լավ բան է, թող երազի. Դավիթ Տոնոյանը պատասխանում է Ադրբեջանի ՊՆ–ին

Երազելը շատ լավ բան է, թող երազի, երևի ոգևորվել է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հայտարարությունը։

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 18–ին, Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն անդրադարձել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե` Արցախը Հայաստան է և վերջ, ու ասել, որ իրենք իրենց խոսքը կասեն մարտադաշտում, և երազում են այդ մասին։ «Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ պատասխանատո՞ւ է նա իր խոսքերի համար, թե՞ չէ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը նրան արժանի պատասխան է տվել։ Անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը պաշտոնապես, միայն դատարկաբանությամբ են զբաղվում»,–ասել էր Հասանովը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ժպիտով է ընդունում հարևան երկրի իր պաշտոնակցի խոսքերը, իսկ լրագրողների հարցին, թե պատրաստ ենք մենք նրա մարտահրավերին, կարճ նկատեց. «Զարմանում եմ, որ կասկածում եք»։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, հրադադարի խախտման դեպքերը նվազել են։ Այդ մասին վիճակագրությունը ներկայացվում է օրական, ամսական, շաբաթական կտրվածքով, և բոլոր կտրվածքներով էլ գրանցվել են նվազումներ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը