Վիճաբանություն-ծեծկռտուք Վայոց Ձորի մարզում. ՊՆ սպան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առևտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և իր աշխատանքային մի քանի գործընկերների միջև:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արա Մ.-ն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորակասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել և վիճաբանությունը շարունակվել է:
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Տեղեկությունները, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ իրականությանը չեն համապատասխանում:
Պարզապես, քանի որ դեպքին մասնակցություն է ունեցել մարզպետի օգնականը, քաղաքացիները կարծել են, թե մարզպետը ներկա է եղել վիճաբանության-ծեծկռտուքին, միչդեռ մարզպետը այդ ժամին 7-րդ երազում էր: