Աշխարհ

18.09.2019 20:04


Վրաստանի նախագահի նստավայրի մոտ ակցիա են կազմակերպել «Շատ սարսափելի կինո»-ից դիմակներով

Վրաստանի նախագահի նստավայրի մոտ ակցիա են կազմակերպել «Շատ սարսափելի կինո»-ից դիմակներով

Երիտասարդ ակտիվիստները հավաքվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ ի նշան նրա կողմից սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քննադատության առաջին ալիքն սկսվել Էր այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ օգոստոսին ներում ստացածների ցուցակում եղել Է Ռամազ Դեւաձեն, որը դատապարտվել Էր ոստիկան Տարաշ Մուքբանյանին 2014 թվականին սպանելու համար:

Ավելի ուշ ԶԼՄ-ներն իմացել են, որ Վրաստանի նախագահը ներում Է շնորհել նաև Ասլան Բեժանիձեին, որը դատապարտվել Էր 12-ամյա վաղեմության սպանության համար: «Մենք այսօր «Շատ սարսափելի կինո» ֆիլմից դիմակներով ենք դուրս եկել, որովհետեւ մեզ մոտ այն տպավորություն Է ստեղծվել, որ մենք ապրում ենք այդպիսի կինոյում, և ցանկանում ենք, որ այն ավարտվի»,-լրագրողներին ասել Է ակցիայի մասնակից մի աղջիկ: Համաներման վերջին փաստաթուղթը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակել Է օգոստոսի 28-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ: Ցուցակում հայտնվել Է 34 բանտարկյալ, հաղորդել Է Sputnik-ը:

Այս խորագրի վերջին նյութերը