Լրահոս

10.03.2009 11:43


ԳԹԿ-ը գնահատում է հանրակրթական դպրոցներին

Մարտի 9-ից 14-ը հանրապետության դպրոցներում քննությունների տեսքով կանցկացվեն ընթացիկ գնահատումներ: Այս մասին տեղեկացրել է Գնահատման և թեսթավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանք առաջին հերթին անհրաժեշտ են հանրակրթական դպրոցների տնօրինությանն ու աշակերտներին: Ըստ Մանուկ Մկրտչյանի ընթացիկ գնահատումների միջոցով հնարավորություն է ընձեռվում ստուգելու աշակերտների առաջադիմությունը և, ըստ այդմ, մշակելու հետագա աշխատանքների արդյունավետ ծրագիր: Ընթացիկ գնահատումները կանցկացվեն 9-րդ և 11-րդ դասարաններում՝ մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն, իսկ 11-րդ դասարանում՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և օտար լեզու առարկաներից:

Այս խորագրի վերջին նյութերը