Ռոնալդու. 11 տարեկանում Մակդոնալդսի անվճար բուրգերներով էի սնվում
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդունպատմել է՝ ինչպես է սնվել «Մակդոնալդսի» անվճար բուրգերներով Լիսաբոնի «Սպորտինգի» ակադեմիայում սովորելու ժամանակ:
«Երբ 11-12 տարեկան էի, մեր ընտանիքը փող չուներ: Ես ապրում էի «Սպորտինգի» այլ սաների հետ ու 3 ամիսը մեկ էի տեսնում ընտանիքիս, ինչը շատ դժվար էր:
Ուշ երեկոյան՝ 22:30-ին կամ 23:00-ին, քաղց էինք զգում, իսկ մարզադաշտի մոտ «Մակդոնալդս» կար: Թակում էինք դուռն ու ասում. «Ողջույն, ինչ-որ բուրգերներ ունե՞ք»: Այնտեղ միշտ Էդնա անունով մի կին էր լինում ու էլի երկու աղջիկ:
Ես այլևս երբեք չտեսա նրանց, չնայած փնտրել եմ, հարցրել Պորտուգալիայի մարդկանց, բայց այդ «Մակդոնալդսը» փակվել է: Ուրախ կլինեմ, եթե այս հարցազրույցի օգնությամբ գտնեմ նրանց, որովհետև ուզում եմ նրանց Թուրին կամ Լիսաբոն հրավիրել ու ընթրել նրանց հետ:Ուզում եմ գոնե մասնակի վերադարձնել պարտքս»,-Ռոնալդուի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Ռոնալդու. 11 տարեկանում Մակդոնալդսի անվճար բուրգերներով էի սնվում
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է՝ ինչպես է սնվել «Մակդոնալդսի» անվճար բուրգերներով Լիսաբոնի «Սպորտինգի» ակադեմիայում սովորելու ժամանակ:
«Երբ 11-12 տարեկան էի, մեր ընտանիքը փող չուներ: Ես ապրում էի «Սպորտինգի» այլ սաների հետ ու 3 ամիսը մեկ էի տեսնում ընտանիքիս, ինչը շատ դժվար էր:
Ուշ երեկոյան՝ 22:30-ին կամ 23:00-ին, քաղց էինք զգում, իսկ մարզադաշտի մոտ «Մակդոնալդս» կար: Թակում էինք դուռն ու ասում. «Ողջույն, ինչ-որ բուրգերներ ունե՞ք»: Այնտեղ միշտ Էդնա անունով մի կին էր լինում ու էլի երկու աղջիկ:
Ես այլևս երբեք չտեսա նրանց, չնայած փնտրել եմ, հարցրել Պորտուգալիայի մարդկանց, բայց այդ «Մակդոնալդսը» փակվել է: Ուրախ կլինեմ, եթե այս հարցազրույցի օգնությամբ գտնեմ նրանց, որովհետև ուզում եմ նրանց Թուրին կամ Լիսաբոն հրավիրել ու ընթրել նրանց հետ: Ուզում եմ գոնե մասնակի վերադարձնել պարտքս»,-Ռոնալդուի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Աղբյուրը՝ armsport.am