Աշխարհ

18.09.2019 18:26


Ռոնալդուն պատմել է իր ֆինանսական վիճակի մասին

Ռոնալդուն պատմել է իր ֆինանսական վիճակի մասին

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր ֆինանսական վիճակի ու ունեցած ավտոմեքենաների քանակի մասին:

«Ճի՞շտ է, որ կարողությունս մոտ կես միլիարդ դոլար է կազմում: Կարծում եմ՝ այո, հույս ունեմ, որ այդպես է: 100 տոկոսով վստահ չեմ, բայց կարող եմ ասել, որ իմ բանկային հաշվին լավ փողեր կան:

Ավտոմեքենաներիս քանա՞կը: Հավանաբար, 17: Ամենից շատ սիրում եմ հարմարավետ «Ռոլլս-Ռոյսս» վարել: Երկուական «Բուգատտի», «Ֆեռարի» ու «Մակլարենա» էլ ունեմ»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը