Լրահոս

27.04.2010 15:42


ՀԱԿ–ը և լիդերը

ՀԱԿ–ը և լիդերը

Վերջին շրջանում մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, թե Հայ ազգային կոնգրեսում լիդերի փնտրտուք կա։

-Նման խնդիր գոյություն չունի։ Տեր-Պետրոսյանը բոլոր Կոնգրեսի քաղաքական ուժերի կողմից ընկալվում է որպես անվիճարկելի լիդեր, և այդ առումով ամեն ինչ կարգին է։ Նման խոսակցություն ընդհանրապես չկա,-«Փաստարկ» ակումբում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Նա նշել է, թե մարտավարության տեսակետից կարող են լինել տարբեր առաջարկներ.

-Քաղխորհրդում 18 կուսակցություն կա։ Կոնգրեսի հզորությունը հենց դրանում է կայանում, որ մենք միշտ կարողացել ենք գալ ընդհանուրի։ Որևէ խնդիր չկա։ Անգամ այնպիսի պայթյունավտանգ հարցում, ինչպիսին է սոցիալ-տնտեսական ծրագիրը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը