25–ամյա վարորդը բեռնատար Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 25-ամյա Դավիթ Կ.-ն իր վարած բեռնատար Opel Combo մակնիշի 36 GZ 281 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ Խանջյանի անվան դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 84-ամյա Պարույր Ե.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Փաստի առթվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մի քանի մետր հեռավորության վրա և եթե հետիոտնը օգտվեր վերգետյա անցումից, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։