Լրահոս

18.09.2019 11:55


Արարատում Mercedes-ում բռնկված հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Արարատում Mercedes-ում բռնկված հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Սիրակ Ղարիբյանի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 13 ՏՕ 699 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակից կայծեր է նկատել և կայանելով ավտոմեքենան, նկատել է, որ ավտոմեքենայից կրակ է դուրս գալիս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակը տարածվել է նաև խոտածածկ հատվածում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը կրել է մոտ 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը