Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. վերջինն էլ՝ շինության պատին. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Волга մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հետընթաց է կատարել, ապա փորձել շրջադարձ կատարել՝ չպահպանելով անվտանգության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել Волга-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ ու բախումից հետո Волга-ն դուրս է եկել երթևեկելի գոտի և բախվել «Բարդիներ» ռեստորանային համալիրի շինության պատին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։