ՍԴ նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամներին
2019 թվականի սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամներին։ Այս մասին հայտնւմ են ՀՀ ՍԴ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։ Երկուստեք կարևորվել է միջազգային գործընկերների աջակցությունն ու խորհրդատվությունը այդ բարեփոխումների իրականացման գործում: