Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)
Արթուր Վանեցյանի հրաժարականը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման արդյունքում, եւ այդ հանգամանքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանության ներսում տիրում է խառնաշփոթ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ)նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
«Երեկ մենք տեսանք դրա մեկ դրսեւորումը։ Իշխանության ներսում անկառավարելի վիճակ է։ Այս իշխանության հետհաշվարկի ժամացույցն արդեն միացած է, եւ Վանեցյանի հրաժարականը դրա հերթական ապացույցն է։ Իշխանությունը հսկայական խնդիր ունի, որը ինքն է իր համար ստեղծել թե' ներքին, թե' արտաքին քաղաքականությունում։ Ըստ էության երկիրը չի կառավարվում, կառավարման լրջագույն ճգնաժամ է։ Հիմա արդեն նոր խնդիրներ ավելացան։ Մինչեւ ԱՄՆ մեկնելը Փաշինյանը պարտավոր է ԱԱԾ նոր տնօրեն նշանակել։ Ոչ մի խելամիտ մարդ, ով չի ցանկանում կամուրջներ այրել իր ապագայի հետ, այս կառավարության հետ կաշխատի գործ չունենալ։ Ընտրությունը նրա շատ մեծ չէ, հավանաբար մի կարկառուն հեղափոխականի կնշանակի, կամ էլ համակարգի ներսում կգտնվեն նման կամիկաձեներ»,–ասաց Շահնազարյանը։
Միաժամանակ, Շահնազարանը զերծ մնաց Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը գնահատականներ տալուց։ «Հիմա բուռն կրքեր են այդ հարցի շուրջ, ես ժամանակավորապես զերծ կմնամ գնահատականներ տալուց. մի մասը համարում է իրեն դավաճան, մի մասը՝ հերոս։ Եկեք պահի օրվա շահերից չելնենք։ Խոստանում եմ անդրադառնալ այդ թեմային, երբ կրքերը կհանդարտվեն։ Միայն մեկ բան ասեմ, Արթուր Վանեցյանն ամբողջապես կրում է այս կառավարության գործունեության համար պատարսխանատվություն անցած տարվա մայիսից 10-ից մինչեւ երեկվա օրը»։
Նրա կարծիքով՝ հրաժարականների գործընթացը շարունակվելու է եւ վարչապետը կազատվի նաեւ ուժային կառույցների ղեկավարներից. «Տրամաբանությունը հուշում է, որ նաեւ այլ ուժայիններից նա պետք է ազատվի։ Ինչու չէ Վալերի Օսիպյանից կազատվի, ով ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում պաշտպանել ոստիկանական համազգեստի արժանապատվությունը, ՀՔԾ–ի պետը ընդհանրապես թյուրիմացություն է։ Դավիթ Տոնոյանի գործունեությունից, մեղմ ասած, հրճված չեմ։ Իրեն ես համարել եմ արդյունավետ գործող փոխնախարար, բայց նախարարի աթոռում՝ նա ընկավ պոպուլիզմի գիրկը։ Մի քանի ագրեսիվ հայտարարություններ արեց Ադրբեջանի հետ կապված, դրանով մեծ վնաս հասցրեց, թե Հայաստանի իմիջին, թե բանակցային գործընթացին։ Փաշինյանը շատ փաստարկներ է տվել Ադրբեջանին, եւ ղարաբաղի հարցի կարգավորումն արդեն վաղուց ադրբեջանական սցենարով է գնում։ Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ ունի միջազգային հանրության առաջ հիմնավորելու իր հարձակվողական գործողությունները։ Տեսեք՝ ինչ է անում Փաշինյանը, երեկ անիմաստ հարձակումներ սկսեց Սերժ Սարգսյանի ընտանիքի դեմ, Միքայել Մինասյանի դեմ։ Նման անհեթեթ հայտարարություններով հանդես է գալիս, հետ պահանջներ դնում մարդկանց, ովքեր ընդհանրապես այդ համակարգում պատահական մարդիկ են, եւ, ցանկության դեպքում, չեն կարող իրականացնել Փաշինյանի պահանջները։ Ընդհանուր տենդենցն այն, որ իշխանության ներսում քաոսային վիճակ է, երկիրը չի կառավարվում։ Այդ, եւ շատ ուրիշ կադրային փոփոխությունների դեռ կսպասնեք։ Եւ, ոչ թե առնետներն են լքում նավը, այլ առնետներին են նավից դուրս շպրտում, բայց դրանից ոչինչ չի փոխվում»։