Ռուսաստանում բռնաբարել են հիվանդի մոտ շտապող բժշկին
Սարատովում անհայտ անձը բռնաբարել է բժշկին, որը կանչով մեկնել էր հիվանդի տուն: Այդ մասին Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի երեկոյան: Կլինիկաներից մեկում աշխատող մի կին կանչով մեկնել է հիվանդի տուն, որը գտնվում էր իրեն անծանոթ թաղամասում: Չկարողանալով գտնել հասցեն, բժիշկն օգնության է դիմել իրեն հանդիպած անծանոթ տղամարդուն:
Նա առաջարկել է ուղեկցել կնոջը, սակայն հայտնվելով ամայի վայրում, հարձակվել է նրա վրա, բռնաբարել, այնուհետև դիմել փախուստի:
Իրավապահ մարմիններն այժմ աշխատանքներ են իրականացնում տղամարդուն գտնելու ուղղությամբ: Ձեռնարկվում են նաև քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: