Լրահոս

17.09.2019 15:20


Կոտայքում Fiat-ով վթարի է ենթարկվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 31-ամյա բժիշկը

Կոտայքում Fiat-ով վթարի է ենթարկվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 31-ամյա բժիշկը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Գասպարյանը իր վարած Fiat մակնիշի 36 AՍ 605 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24.5 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Գասպարյանն աշխատում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը