Արմավիրում 11-րդ դասարանում սովորող անչափահաս տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Այգեկ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և վրաերթի ենթարկվածը սովորում են Այգեկի միջնակարգ դպրոցում, վարորդը՝ 11-րդ, վրաերթի ենթարկվածը՝ 7-րդ դասարանում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։