Լրահոս

17.09.2019 14:47


37-ամյա վարորդը BMW X5-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս

37-ամյա վարորդը BMW X5-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած BMW X5 մակնիշի 51 QD 111 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում դին գյուղացիները, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս, տեղում մահացել է։

Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհաննիսանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով ավտոմեքենայի 2 անվահեծանները կոտրվել էին, իսկ ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը