Ձեր որոշման պատճառը բարձրագույն պաշտոնյաների սպառնալիքն է․ Ալումյանը՝ դատավորին (տեսանյութ)
«Հայտարարում եմ, որ դատարանի կայացրած որոշման պատճառ է հանդիսացել երեկ ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարությունները և ուղիղ սպառնալիքները Սահմանադրական դատարանի հասցեին։ Բայց դրանք լինելով սպառնալիք ՍԴ հասցեին, իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարարություն էին։ Որովհետև այդ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ ՍԴ որոշումն ապօրինի է։ Դրանով իսկ դատարանին, մասնավորապես՝ ձեզ, հարգելի դատարան, ասացին, որ եթե ապօրինի է որոշումը, ապօրինի է որոշման հիման վրա ձեր կողից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերացումը»,-ընդհանուր իրավասությունների դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշմանը։
«Սա առաջին դեպքը չէ, որ վճռորոշ դատական որոշում կայացնելու նախորդ օրը բարձրաստիճան պաշտոնատար անձինք խառնվում են դատարանի որոշումներին՝ պարոն Քոչարյանին վերաբերող։ Ես համոզված եմ, որ դուք ՝ որպես դատավոր, չեք կարող ձեր մեջ չզգալ այդ անհավասարակշիռ հայտարարությունների ճնշումը, և ձեր որոշման վրա չէին կարող չազդել երեկվա հայտարարությունները»,-հավելեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է գրավի միջնորդությանը, որը ներկայացրեց փաստաբան Հովհանն ես Խուդոյանը, Հայկ Ալումյանն ասաց․ «Բոլոր իրավաբաններիս հայտնի է, որ խափանման միջոց կալանքի հիմքերը, հիմքերի վերաբերյալ դատողությունները կրում են կանխատեսական բնույթ, այսինքն՝ ի՞նչ տեղի կունենա, երբ տվյալ անձը հայտնվի ազատության մեջ։
Կողմերից ո՞ր մեկի կանխատեսումն է ճիշտ ու սխալ, ամենալավ պացույցը իրական կյանքն է։ Տվյալ դեպքում, ի սկզբանե, երբ կալանավորում էին պարոն Քոչարյանին, կանխատեսումն այն էր, որ եթե հայտնվի ազատության մեջ, կարող է թաքնվել ազատությունից կամ խոչընդոտել քննությանը։
Կյանքը ցույց տվեց, որ այդ կանխատեսումները սխալ էին, որովհետև անցյալ տարվա հուլիսի 28-ից մինչև այսօիր, պարոն Քոչարյանը 5 ամիս եզել է ազատության մեջ, և մեղադրանքի կողմը չի կարող բերել գոնե մեկ փաստ, որ պարոն Քոչարյանը թաքնվել է նախաքննությունից կամ փորձել խոչընդոտել։ Հետևաբար, չկա որևէ պատճառ, որ ենթադրվի, որ կարող է թաքնվել կամ խոչընդոտել։
Օգոստոսի 13-ին, երբ դատարանն ազատ արձակեց, որևէ խափանման միջոց ընտրված չէր, մինչև սեպտեմբերի 4-ը։ Նման պայմաններում, ունենալով անձնագիր, ունենալով Գերմանիայում բժշկական հետազոտման սուր անհրաժեշտություն, չի մեկնել Գերմանիա։ Դիմել է վարույթ իրականացնող մարմնին, իսկ երբ ստացել է մերժում, հանձնել է տոմսերը և հանրապետությունից չի գնացել։ Սա ևս մեկ փաստ է, որ դատարանը կարողանա գնահատել, թե ինչ կարող է լինել, եթե գրավը կիրառվիորպես խափանման միջոց»։

Աղբյուրը՝ yerevan.today