Քաղաքական

17.09.2019 13:40


«Հո դու լրջագույն ամնեզիա չունե՞ս». Գուրգեն Եղիազարյանը՝ վարչապետի ասուլիսի մասին

«Հո դու լրջագույն ամնեզիա չունե՞ս». Գուրգեն Եղիազարյանը՝ վարչապետի ասուլիսի մասին

ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և նրա ներկայացրած 100 փաստ֊ին։ «Այդ 100 կետերում «կ»-ն մեջն է՝ կանենք, կմշակենք, մի դերասանի թատրոն էր, խաղաց։ Հիմա՝ իր մտքի գոհարներից մեկի մասին։ Հարց ուղղեցին վարչապետին՝ ի վերջո, ովքե՞ր են Ամուլսարի տերերը, ո՞ւմ ձեռքի տակ է։ Նայողին կարգել են նախագահ՝ Արմենին Սարգսյան։ Հրանտ Բագրատյանն ասում է իրեն՝ դու այնտեղ «փայ» ունես, թող վեր կենա, հերքի, արդարության պաշտպանն էլ համայն աշխարհի, որ կոռուպցիայի դեմ պայքար ա տանում, լրջացավ, ասաց՝ գիտե՞ք, սեփականատերերը շատ են, անընդհատ փոխվում են, արժեթղթերն առնում են, հո դու ամնեզիա չունե՞ս լրջագույն։ Եթե գնանք Ենոքավանի առաջին դասարան, կասեն՝ ով է սեփականատերը։ Ասում է՝ եթե հանկարծ Սևանն աղտոտվի, 90 օր կփակենք, կուսումնասիրենք: Այսինքն՝ մեր խմելու ջրի պաշարն աղտոտվի, որ դու հետո պարզե՞ս։

Ինչի՞ ես քեզ փաստաբանի պես պահում, «ժող ջան»-ին ասա, «ժող ջան»-ն էլ իմանա, ասում ես՝ ամեն վայրկյան կարա սեփականատերը փոխվի, բա ումի՞ց ի՞նչ պահանջենք հետո։ Մեր խմելու ջրի 25 տոկոսն այնտեղ է, այսօր դու քո կարճ խելքով փորձում ես վճռել Հայաստանի բախտը։ Այդ ի՞նչ ա պատահել… բա ասում ես՝ դպրոցում լավ եմ սովորել, ժող ջան, ժողովրդին խաբում ես, աչքերդ կլորացնում ես, ասում ես՝ մեզ կհարցնեն բա Քաջարանի կոմբինատը չե՞ք փակում։ Քաջարանում ուրան կա՞, ինչի՞ ես խաբում, քեզ վարձել ենք վարչապետ։ Օրինակ է բերում՝ ժող ջան, որ պատերազմ լինի, ուրիշ տարբերակով չենք կարողանալու փող բերել:

Ինչի՞ ես պատերազմից խոսում, խաղաղությունից խոսա, որ տենց ես խոսում, մարդիկ չեն կարողանում այնտեղ քնել։ Թվեր ես հրապարակում, «ժող ջան»-ը սառնարանը բացում, տեսնում է, որ մուկն իրեն կախել է մեջը։ Ծոծորակդ կտեսնես, Ամուլսարի հանքը չես տեսնի, ով կանգնել է քո թիկունքին ու քեզ առաջ է բրթում, անգլիական թագը, ըստ օդում կախված լուրերի, ժողովուրդը թույլ չի տալու։ Հետո էլ ասում ես՝ վայ, ժող ջան, էս պազիցիան չէի տեսել, չենք բացում ուրեմն»։

Իսկ Մենուա Հարությունյանի խոսքով, այն, ինչ մենք ասում էինք արդեն մեկ տարի, հիմա ասում է ԱԱԾ պետը։ «Նիկոլի իշխանությունը չարիք է մեր երկրի համար, և դա նկատում է ԱԱԾ պետը՝ ամենաշատ ինֆորմացիա ունեցողը։ Քաղաքականապես տգետ հատվածը կարող է դա չընկալել, ասել՝ Արթուրը ծախված է, բայց խելացի հատվածը պետք է կանգնի ու ասի՝ այս ի՞նչ ես անում, որ քո ԱԱԾ պետը քեզ տենց բան է ասում։

Ցանկացած պաշտոնյա, ով կուզենա ծառայել Սահմանադրությանն ու օրենքներին, այլ ոչ՝ Նիկոլ Փաշինյանին, պետք է հեռանա, ինքը դիկտատոր է, եթե քո կամքը հաղթում է Սահմանադրությանը, ուրեմն դու դիկտատոր ես։ Ինչ-որ տեղերում նա ենթարկվել է Նիկոլին ու սխալներ է թույլ տվել։ Երկիրը սիրել՝ նշանակում է՝ խոնարհվել Սահմանադրության առաջ, իրեն հարգող սպան չի կարող հարգել Նիկոլ Փաշինյանին։

Օրենք են փոխում ԱԺ-ում, որ կարողանան ԱԱԾ-ն էլ իրենց ձեռքի տակ պահել։ ԱԱԾ սպաները պետականության մարդիկ են, տղաները չեն հանդուրժելու, եթե արկածախնդրի բերի դնի իրենց գլխին, կամ էլ դիմումներ են գրելու՝ գնան։ Հաջորդ ԱԱԾ պետը կամակատարն է լինելու Նիկոլի, դառնալու է գործիք, ցանկացածիդ գլխին կարող են ամեն ինչ սարքել, լռեցնելու ձև է քաղաքական ընդդիմախոսներին։ Մենք կորցրինք ԱԱԾ-ն։ Արթուրը սորոսականների համար հակամարմին էր, ԱԱԾ-ն հայ-ռուսական հարաբերությունները կարևորող մարդուց են մաքրել։ ԱԱԾ պետը մեսիջ տվեց, ասեց՝ կանգ առեք, կլսենք, կմիավորվենք՝ լավ կլինի, եթե չէ, մենք մեր լուման ենք ներդնում մեր երկրի կործանման գործում»։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը