Քաղաքական

17.09.2019 10:33


Փաշինյանն արդեն բացահայտ է տրորում իր «հեղափոխական» խոստումները․ «Իրավունք»

Փաշինյանն արդեն բացահայտ է տրորում իր «հեղափոխական» խոստումները․ «Իրավունք»

«Հիշո՞ւմ եք ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ Նիկոլը մեկը մյուսից չքնաղ ինչ խոստումներ էր տալիս: Եվ ահա եկել է ժամանակը, որ դրանք մեկը մյուսի ետևից աչքի առաջ ոտնահարվում են:

Այսպես, «հեղափոխական» ամենակարևոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանափոխությունից հետո դրսի հայերն իրար հերթ չտալով՝ կվա­զեն Հայաստանում բնակվելու: Այդ խոստ­ման հետքերով էլ, թե նա քանի անգամ է խոսել մեծ հայրենադարձությունից, սփյուռքահայերի ներդրումների հեռան­կարներից, արդեն դժվար է թվարկել:

Ուրեմն, Սփյուռքի մեր հայրենակից­ները իշխանափոխությունից արդեն մոտավորապես տարիուկես անց ինչպե՞ս են արձագանքում Նիկոլի այդ խոստումներին: Գնահատելու համար հիմնվենք մեկ պարզ փաստի վրա: Ցան­կացած սփյուռքահայ, ով կո­րոշի բնակվել Հայաստանում, բնականաբար առաջին հերթին կլուծի բնակարանի հարցը:

Այսպիսով, օտարերկ­րյա քանի՞ քաղաքացի է բնակարան, տուն կամ այլ շարժական գույք գնել Հայաստանում: Պաշտո­նական վիճակագրության օրերս ներկա­յացրած վերջին ցուցանիշն այս տարվա հուլիսի կտրվածքով է: Ըստ այդմ, տվյալ ամսվա ընթացքում Հայաստա­նում օտարերկրյա քաղաքացի­ների կողմից գնվել է 193 միա­վոր անշարժ գույք, այդ թվում՝ 89 բնակարան և 45 բնակե­լի տուն: Լավ է, ստացվում է, որ մեկ ամսում Նիկոլի հորդորով Սփյուռքի 134 մարդ (ընտանիք) որոշել է հիմնվել Հայաստա­նում, եթե իհարկե, ըն­դունենք այն իդեալա­կան տարբերակը, որ ամեն մի բնակարան գնվել է ապրելու համար: Բայց ուրախանալ պետք չէ: Բանն այն է, որ եթե օտարերկ­րյա քաղաքացիները նշված թվով ան­շարժ գույք են գնել, ապա շատ ավելի մեծ թվով վաճառել են՝ 348, մոտավո­րապես կրկնակի ավելի: Այդ թվում՝ վա­ճառել են 162 բնակարան և 77 բնակելի տուն՝ գնվածից համապատասխանա­բար 73-ով և 32-ով ավելի:

Պատկերավոր ասած, եթե (իդեալական տարբերակով) 134 մարդ (ընտանիք) Նիկոլի հորդորով եկել է Հայաստան, ապա 239-ն էլ տուն- տեղը ծախել-փախել է:

Մեկ հետաքրքիր չափանիշ ևս. օտա­րերկրյա քաղաքացիների կողմից հուլի­սին գնվել է ընդամենը 1 արտադրական նշանակության շինություն և վաճառվել 2-ը: Այսինքն՝ ներդրում անողներն էլ են հեռանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը