Աշխարհ

16.09.2019 23:36


Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ հանդիպման լավագույն խաղացող։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի թվիթերյան էջը՝ գրելով․

«Գոլով նորամուտ։

Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին քվեարկության արյդունքում «Սասուոլոյի» հետ խաղի լավագույն խաղացող ճանաչվելու համար»։

Հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում իր նորամուտի խաղում դարձել էր գոլի հեղինակ, իսկ իտալական թիմը՝ 4:

2 հաշվով հաղթանակ էր տարել:

Բացի Մխիթարյանից, լավագույնի կոչմանը հավակնում էին նաև հոլանդացի հարձակվող Ջասթին Կլյուվերտը և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը երեք գոլային փոխանցում էր կատարել այդ խաղում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը