Քաղաքական

17.09.2019 16:20


Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 20-ին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 20-ին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։

Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

Այս պահին Քոչարյանի աջակիցներն ակցի են իրականացնում Շենգավիթի դատարանի դիմաց:

***

Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը՝ մերժելով Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։

***

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ մեկ այլ միջնորդություն ներկայացրեց՝ այս անգամ դատարանին խնդրելով որպես խափանման միջոց կիրառել գրավ։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գրավի չափը կարող է որոշել դատարանը։

«Մենք գտնում ենք, որ դատավարության այս փուլում պարոն Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են»,-հայտարարեց Խուդոյանը։

***

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը