Արարատ Միրզոյանի հայտարարությունը դատարանի անկախությանը միջամտելու հերթական փորձ է. Արամ Օրբելյան
Արարատ Միրզոյանը, օգտվելով ԱԺ նախագահի կարգավիճակից եւ արտահերթ հայտարարություն անելու հնարավորությունից, հանդես է եկել հայտարարությամբ, որը չի կարող որակվել թույլատրելի եւ ակնհայտորեն պետք է դիտարկվի որպես դատարանի անկախությանը հերթական միջամտության փորձ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությանը:
«Սահմանադրական դատարանի որոշման քննրկումները մի քիչ չափից ավելի շատ են. Սահմանադրական դատարանի որոշումը կա, այն պետք է ընդունվի, եւ հետագա քննարկմանը լավն է կամ վատն է, ճիշտ է, թե սխալ, քննարկման ենթակա չէ: Օբյեկտիվ իրականության մեջ կա դատարանի որոշում , եւ եթե այդ որոշումը որոշակի կերպով չեն հասկանում որոշ մասնագետներ, խոսքը Արարատ Միրզոյանի մասին չէ, ապա դա իրենց խնդիրն է: Կա Սահմանադրական դատարանի որոշում, որն արձանագրել է օրենսդրական բաց, եւ ԱԺ-ն քննադատելու փոխարեն, ճիշտ կանի, որ օրակարգ ձեւավորի նշված բացը լրացնելու եւ Սահմանադրությանը Քրեական դատավարության օրենսգիրքը համապատասխանեցնելու ուղղությամբ: Հիմա մենք տեսնում ենք, ամեն գնով որոշում ստանալու գործընթաց»,-նշեց Օրբելյանը:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ուղղված ՍԴ դիմումներին առնչվող ԱԺ նախագահի հարցադրումներին, ապա, ըստ Օրբելյանի, Սահմանադրական դատարանի որոշումը տեղադրված է ՍԴ կայքում, այնտեղ, որտեղ տեղադրված են Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերը. «Եթե չեմ սխալվում՝ ՍԴ աշխատակարգային որոշումների շարքում առնվազն ես կարդացել եմ գործը կասեցնելու եւ Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի որոշումները: Դրանք հրապարակված են, ցանկացած մարդ կարող է մտնել կայք եւ տեսնել որոշումը եւ առաջադրված հարցադրումները: Հարցադրումներն ուղղակիորեն վերաբերվում են Վենետիկի հանձնաժողովի իրավասությանը, սահմանադրական իրավունքի եւ մարդու իրավունքի մասով ՄԻԵԴ-ի իրավասությանը եւ Կոնվենցիայի որոշակի դրույթների մեկնաբանությանը: Ինչ նյութեր են ուղարկվել որպես նյութեր, ոչ թե որպես հարցադրումներ Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ անգլերեն լեզվով ես տեսել եմ, հայերեն լեզվով դրանց կարիքը չեմ ունեցել, որովհետեւ այդ մարմինների աշխատանքային լեզուներն անգլերենն ու ֆրանսերենն են: Իսկ թե ոնց են կազմվել, խնդրեմ, դա ՍԴ-ից կարելի է պնդել եւ ստանալ, բայց ակնհայտ է, որ դիմումները, որոնք կազմվել եւ ներկայացվել են ՍԴ եւ փաստաթղթերը եղել են հայերեն, այսինքն մենք կազմել ենք հայերեն, եւ, հարցադրումները, թե ինչ հարցեր տալ Վենետիկի հանձնաժողովին եւ ՄԻԵԴ-ին եղել են հայերեն, հետեւաբար, ինչպես ասացի այդ որոշումը հրապարակված է: Թե ինչի մասին է խոսքը, ինչ են ուզում հայերեն ստանալ, խնդրեմ, երբ որ կլինի կարող են ՍԴ-ից պարզել»:
Օրբելյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական մարմիններից մեկն է, իր կարգավիճակով ավելի ցածր չէ քան խորհրդարանինը. «Ոչ ԱԺ-ն, ոչ ԱԺ նախագահը, ոչ Կառավարությունը, ոչ էլ կառվարության ղեկավարը, օրենսդիր կամ գործադիր մարմինների ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի հայտարարություն անել այդ ձեւով եւ միջամտել գործընթացին: Ես տեսնում եմ, որ փորձ է կատարվում եղած հատուկ կարծիքները, որոնք շատ դրական են եւ կարեւոր ինստիտուտ են, փորձել օգտագործել ինչ-որ բաներ մեկնաբանելու համար: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը գտնում է, որ շտապողականություն է ցուցաբերվել, դա պարոն Թոխյանի իրավունքն է եւ դրական է, որ ինքն այդ մասին արտահայտվում է, բայց դա որեւէ կերպ չի կարող մեկնաբանվել , որ հաստատված հանգամանք է, որ շտապողականություն է ցուցաբերվել, որովհետեւ ՍԴ մնացած կողմ քվեարկած դատավորները գտել են, որ շտապողականություն չի ցուցաբերվել: Այսինքն, պետք է միշտ հասկանալ, որ կա դատարանի որոշում, եւ կան հատուկ կարծիքներ: Հատուկ կարծիքները շատ կարեւոր ինստիտուտ են, բայց դրանք չեն կարող օգտագործվել քաղաքական մանիպուլյացիաների համար: Դա ընդամենը դատարանի անդամներից մեկի հատուկ կարծիքն է, որը տրվում է երկու դեպքում, դա ասում եմ Վենետիկի հանձնաժողովի ձեռնարկի հիման վրա, երբ որ դատավորը չի ցանկանում ասոցացվել որոշման հետ, եւ երբ դատավորը ցանկանում է ինչ-որ դիրքորոշում հայտնել, որպեսզի հետագայում քննարկման առիթ դառնա գիտական եւ ակադեմիական շրջանակներում ոչ քաղաքական նպատակներում օգտագործելու համար»:
Անդրադառնալով ՍԴ կազմավորմանն առնչվող հայտարարության հատվածին, Օրբելյանը նշեց, որ սահմանադիրը՝ ՀՀ ժողովուրդը Սահմանադրությանը կողմ քվեարկելով, չի պնդել, որ 2018թ. ապրիլի 10-ին, երբ Սահմանադրությունը նոր տեսքստով ուժի մեջ կմտնի, պետք է Սահմանադրական դատարանը փոխվի. «Ավելին, նման ցանկությունը կլիներ ոչ լեգիտիմ: Չի կարող Սահմանանադրություն փոխելու միակ նպատակը լինել երկրի ՍԴ դատավորների փոփոխությունը: Խոսքը չի վերաբերում միայն ՍԴ դատավորների փոփոխությանը, այլ ընդհանրապես դատավորների խոփոխության մասին է: Դատավորի գործառույթների շարունակելիությունը կամ դատավորի անփոխարինելիությունը իր հիմքում ունի հենց այն հանգամանքը, որ դատավորներին չպետք է փոխվեն, եթե ընդհանրապես իշխանություն է փոխվում, ինչը փորձում է հակառակը պնդել գործող կառավարությունն ու ԱԺ-ն: Նման միտը ապօրինի է իր հիմքով, որովհետեւ հենց պետական իշխանության կառուցվածքը իրավական պետության կոնցեպտը՝ իրավական ուժերի տարանջատումը հենց այն է, ինչը նախատեսում է, որ օրենսդիր եւ գործադիր իշխանություններն ավելի հաճախ կարող են փոխվել , ինչը չի ենթադրում, որ դա կարող է բերել դատական իշխանության փոփոխության: Արդոք պե՞տք են փոփոխություններ դատական համակարգում, պատասխան՝ այո: Դատական համակարգում պետք են փոփոխություններ: Արդյոք այդ բարեփոխումները պետք է լինեն վիրահատական , պատասխանը՝ ոչ: Բոլոր հետազոտությունները ցույց են տալի, որ երկրում դատական համակարգի վիճակը էապես ավելի լավ է, քան պատկերացնում են կառավարության ներակայացուցիչները եւ բնակչության մի մասը: 2016թ. մի շարք կազմակերպությունների կողմից ԵՄ նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է դատական համակարգի վիճակի ուսումնասիրություն, ըստ որի, իրավիճակը շատ ավելի լավ է, քան մարդիկ մտածում են»: