Աշխարհ

16.09.2019 17:22


Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

«Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանը։ Այս մասին հայտնում է «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը։

«Մանկական եվրատեսիլ-2018» (արխիվային լուսանկար)
Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլի» 10 մասնակիցները. պայքարը շարունակվում է

«Երգի միջազգային մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը "Colours Of Your Dream" երգով»,–գրում է կայքը։

Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչն են, իսկ երաժշտության հեղինակը` ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը։

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Կարինան ստացավ 138 միավոր։ ⠀

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով: ⠀

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանում:

2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանն իր «L.E.V.O.N․» երգով։ Նա զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։

Կարինեն 12 տարեկան է և երգում է 6 տարեկանից։ Նա, բացի երգելուց, սիրում է հիփ–հոփ պարել, ինչպես նաև նկարչությամբ զբաղվել։ Կարինեն 2017–ին մասնացել է «Ձայնը. երեխաներ» 4–րդ մրցույթին։ Իսկ այս տարվա ամռանը մասնակցել է «Նոր ալիք» փառատոնին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը