Քաղաքական

16.09.2019 15:01


ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը

Այսօր ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծերի փաթեթը՝ Ազգային անվտանգության ծառայության պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական պաշտոն համարելու մասին։

Օրինագծին 111 պատգամավոր կողմ քվեարկեց, ձեռնպահ էր մեկը։

Փաթեթը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որով առաջարկում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաստաթղթին տվել էր դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնել էր, որ հանձնաժողովը վերապահումով է տվել դրական եզրակացություն, քանի որ, պատգամավորների կարծիքով, նախագիծը լրամաշակման կարիք ունի:

Այսօր օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկում առաջին ընթերցման ռեժիմում՝ պայմանով, որ խմբակցությունը մինչև երկրորդ ընթերցում փոփոխություններ կատարելիս կհամագործակցի կառավարության և իրենց խմբակցության հետ։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը