Քաղաքական

16.09.2019 13:35

«Այն, ինչ ասաց վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը». Բրայզա (տեսանյութ)

«Այն, ինչ ասաց վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը». Բրայզա (տեսանյութ)

«Այն, ինչ ասաց պարոն վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը: Նման հայտարարությունների դեպքում չի կարելի բանակցություններ վարել»,-այս մասին օրերս Վրաստանում «Пограничная ZONA» պրոյեկտի հեղինակին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Նա կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ճանաչումը ձեռքբերում է Հայաստանի համար, որը Հայաստանը կարող է ստանալ միայն բանակցությունների վերջում, քանի որ դա հայկական կողմի գլխավոր նպատակն է: «Բանակցային գործընթացում պետք է հիմար լինել՝ թույլ տալու համար, որպեսզի երկրորդ կողմը ստանա գլխավոր մրցանակը հենց սկզբից՝ առանց ինչ-որ բան դրա դիմաց տալու: Ես կարծում եմ, որ Փաշինյանը հիմար չէ, նա չափազանց խելացի մարդ է, նա գիտի: Ես կարծում եմ, որ նա ներկայումս հսկայական ճնշման տակ է Ղարաբաղյան խմբի կողմից, նախկին նախագահ Քոչարյանից և նրանցից բոլորից: Ես մշտապես կասկածել եմ, չնայած նրան, թե նա որքան գեղեցիկ հեղափոխություն իրականացրեց, և չնայած նրան, թե որքան հանրահայտ է նա, նախկին խումբը երբեք թույլ չի տա, որ նա կոնսոլիդացնի սեփական քաղաքական ուժը: Նրանք ունեն բավականին լուրջ աջակցություն Հյուսիսից, և ներկայումս Փաշինյանը բախվել է ցանկությանը՝ վարել բանակցություններ Ադրբեջանի հետ մինչև վերջ: Եվ ես վստահ եմ, որ նա ցանկանում է: Ես նույնիսկ այդ մասին լսել եմ Բաքվում ամենաբարձր մակարդակով: Բայց կա նման նպատակ ու քաղաքական իրականություն»,-նշել է Մեթյու Բրայզան:

Ուստի նա Փաշինյանի հայտարարությունը որակում է՝ որպես ներքին ճնշումների հետևանք:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։