Քաղաքական

16.09.2019 13:23

Քոչարյանին կալանքի տակ պահելու «ծանր գինը»

Քոչարյանին կալանքի տակ պահելու «ծանր գինը»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կալանավորված է: Այսօր արդեն դժվար է վիճարկել, որ նրա կալանքը և քաղաքական կյանքից մեկուսացումը նախ քաղաքական խնդիր է Փաշինյանի իշխանության համար, քան դատաքննությունից բխող անհրաժեշտություն։

Քոչարյանի պաշտպանական և քաղաքական թիմը հաջողությամբ կարողացել է ապացուցել այդ փաստը և հիմնավորել նրա՝ ըստ էության քաղբանտարկյալ լինելը։ Եվ այդ հանգամանքը սկսում է ծանրագույն բեռ դառնալ իշխանության համար։ Այդպես, քաղաքական շրջանակներին վաղուց հայտնի է, որ ՌԴ նախագահ Պուտինի վերաբերմունքը վարչապետ Փաշինյանին (և, ցավոք, Հայաստանին) արդեն տևական ժամանակ է, ինչ պայմանավորված է հենց Քոչարյանի գործով։

Մեր հավաստի տեղեկություններով, գործով սկսել են անհանգստացնել իշխանություններին ԱՄՆ դեսպանատնից. նրանք անհանգստանում են, որ արդեն շատ մոտ ապագայոմ եվրոպական կառույցները և մասնավորապես ՄԻԵԴ-ը կարձանագրեն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման ապօրինությունը և ցավոտ հարված կհասցնեն Փաշինյանի առանց այդ էլ սրընթաց նվազող վարկանիշին։ Եվ այս անհանգստություններն անհիմն չեն. ըստ մեր հավաստի աղբյուրների՝ օրերս Քոչարյանի գործով ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեն որոշակի հանձնարարկաններ է տվել Հայաստանով զբաղվող ԽՎ մոնիթորինգային խմբին, որն առաջիկայում արտահերթ այցով ժամանելու է Հայաստան:

ԵԽ-ում մեր աղբյուրը փոխանցեց, որ բացի Քոչարյանի բուն գործից, եվրոպացիներին խիստ անհանգստացրել են դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցած ճնշումերը, ինչը նրանք համարել են կտրականապես անթույլատրելի: Այս համատեքստում հատկանշական են այս օրերին շրջանառվող այն լուրերը, որ իշխանությունները խուսափում են դատավոր Աննա Դանիբեկյանի վրա ճնշում գործադրելուց, թեև հասկանում են, որ դա բերելու է Քոչարյանի՝ արդեն վաղը ազատ արձակելու վճռին՝ ՍԴ որոշման հիման վրա:

Ըստ ամենայնի, երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու գինը Փաշինյանի համար չափից դուրս ծանր է դառնում։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։